
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր մամուլի ազատության օրն է։
Ազատ և անկախ լրատվամիջոցը ժողովրդավարական ցանկացած հասարակության կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչն է։ Միևնույն ժամանակ ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ։
Հայաստանում համավարակի պայմաններում և պատերազմից հետո ստեղծված դժվարագույն պայմանները հրամայական են դարձնում լրագրողական պրոֆեսիոնալ, բարեխիղճ աշխատանքը և քաղաքացիների լիարժեք և անկողմնակալ իրազեկումը։
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված։ Միայն այդպես է հնարավոր երաշխավորել յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության իրավունքը և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողությունը։
Շնորհավորում եմ գործընկերներիս մասնագիտական տոնի առթիվ։