![](https://araratnews.am/admin/images/1620040289.jpg)
Վճարային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար Visa ընկերությունը շարունակում է արագ, անվտանգ և հարմարավետ դրամական փոխանցումների իրականացումը Հայաստանում՝ Visa Direct-ի միջոցով: Visa Direct-ը կայացած, փոխգործելի վճարային համակարգ է, որն անհատ սպառողներին, բիզնեսներին և կառավարություններին հնարավորություն է տալիս քարտից քարտ փոխանցումներ կատարել Visa հաշիվներին: Visa-ի հաճախորդներն ու գործընկերներն այս հնարավորությունն օգտագործում են բջջային, ինտերնետային և այլ թվային խողովակների համար պիտանի դրամական փոխանցումների ծառայությունների համար:
Visa Direct-ը դրամական միջոցներ ուղարկողների կամ ստացողների համար վերացնում է թղթային ձևանմուշներ լրացնելու և գումարի երթուղու վերաբերյալ տեղեկատվություն (բանկային կոդեր, մասնաճյուղերի հասցեներ) տրամադրելու անհրաժեշտությունը: Փոխարենը, ուղարկողները պարզապես տրամադրում են ստացողի Visa քարտի համարը` դրամական միջոցների փոխանցում նախաձեռնելու համար: Արագ կամ իրական ժամանակում վճարման հնարավորությունների շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել, երբ այն առավելագույնս անհրաժեշտ է, իսկ ստացողին այն հասնում է գրեթե անմիջապես: Դա նշանակում է, որ անհատ սպառողները կարող են բանկային հաշիվներին վճարումներ ստանալ իրենց համար ճանաչելի և վստահելի քարտերի միջոցով, իսկ դրամական միջոցները կարող են ստացվել ինչպես երկրի ներսից, այնպես էլ արտասահմանից՝ աշխարհի մյուս կողմում գտնվող ցանկացած մեկից:
Դրամական փոխանցումներ կատարելիս Visa Direct-ի օգտագործումը խթանելու համար Visa-ն գործարկում է պրոմո-արշավ, որը բաց է բոլոր Visa քարտապանների համար` 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր այն սպառողները, ովքեր արտերկիր գումար ուղարկելու կամ այնտեղից գումար ստանալու համար օգտագործում են Visa Direct ծրագրին մասնակցող ցանկացած հայկական բանկի կողմից թողարկված Visa քարտ, իրենց առաջին գործարքի ժամանակ կստանան 1000 դրամ քեշբեք[2]:
Քեշբեքը հասանելի է Visa Direct-ի միջոցով իրականացվող ինչպես ելքային, այնպես էլ մուտքային դրամական փոխանցումների համար: Յուրաքանչյուր իրավասու օգտվողին այն կտրամադրվի մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա վերջում` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
«Որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար՝ Visa-ն մարդկանց կյանքի վրա դրականորեն ազդելու բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում՝ մշտապես փնտրելով նրանց փորձի բարելավման ուղիներ այնքանով, որքանով հաճախորդները փոխազդում են Visa-ի լուծումների հետ և դրանով իսկ միանում անվտանգ, արագ և հարմարավետ վճարային համակարգին: Դրամական փոխանցումները՝ վճարումների հետ մեկտեղ, հաճախորդների ամենօրյա հաճախակի գործողություններն են: Ձեր երեխաներին կամ ծնողներին գումար ուղարկելիս, դրսում ճաշելու ժամանակ ձեր ընկերների հետ հաշիվը կիսելիս և շատ այլ իրավիճակներում գոյություն ունի փոխանցումների հեշտ և ապահով միջոց` ի դեմս Visa Direct ծառայության», - նշել է Կովկասյան տարածաշրջանում Visa-ի տարածաշրջանային պատասխանատու Քրիստինա Դորոսը:
Visa Inc.-ի մասին
Visa Inc.-ը (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է: Մեր առաքելությունն է աշխարհը կապել առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին հնարավորություն տալով բարգավաճել: Մեր առաջանցիկ գլոբալ համակարգչային ցանցը՝ VisaNet-ը, ապահովում է անվտանգ և հուսալի վճարումներ ամբողջ աշխարհում և ունակ է մեկ վայրկյանում մշակել ավելի քան 65,000 գործարքային հաղորդագրություն: Ընկերության շարունակական ուշադրությունը նորարարություններին խթան է հանդիսանում ցանկացած սարքի միջոցով առևտրային միացման արագ աճի համար: Այն նաև բոլորի համար և ամենուր անկանխիկ ապագայի երազանքի շարժիչ ուժն է: Աշխարհի՝ անալոգայինից թվային կյանքի անցմանը զուգահեռ, Visa-ն օգտագործում է մեր ապրանքանիշը, պրոդուկտները, մարդկանց, ցանցը և մասշտաբները` առևտրի ապագան վերաձևելու նպատակով: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք՝ usa.visa.com/about-visa, https://cis.visa.com/