Արդշինբանկի Ձեր Visa քարտից ցանկացած այլ Visa քարտի դեպի արտասահման փոխանցում կատարելիս կամ Ձեր Visa քարտին փոխանցում ստանալիս կարող եք ստանալ 1000 ՀՀ դրամի չափով քեշբեք։ Արշավին կարող են մասնակցել Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում:  Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հունիսի 26-ը ներառյալ: 

Արշավի հիմնական պայմանները․

1. Կատարե՛ք փոխանցում Արդշինբանկի Ձեր Visa քարտով արտասահմանի Visa քարտի և ստացեք 1,000 ՀՀ դրամ CashBack։

2. Ստացե՛ք փոխանցում արտասահմանի Visa քարտից Արդշինբանկի Ձեր Visa քարտին և ստացեք 1,000 ՀՀ դրամ CashBack։ Ընդ որում քեշբեք կարող են ստանալ միայն Visa քարտապանները, որոնք արշավի մեկնարկի օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում չեն ստացել քարտից քարտ Visa Direct փոխանցում:  

3. Արշավի ընթացքում նշված երկու դեպքում էլ մեկ հաճախորդը կարող է պարգևատրվել միայն մեկ անգամ:

4. Քեշբեքը կվճարվի համաձայն ստորև ժամանակացույցի`

•    2021թ․ ապրիլի 26-ից մայիսի 26-ը  ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած կամ ուղարկած քարտապաններին` մայիսի 26-ին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում,

•    2021թ․ մայիսի 27-ից հունիսի 26-ը ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած կամ ուղարկած քարտապաններին՝ հունիսի 26-ին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Կենսաթոշակային Visa քարտերը չեն կարող մասնակցել քարտից քարտ փոխանցում ստանալու արշավին պայմանավորված ՀՀ համապատասխան իրավական ակտի պահանջով, որ կենսաթոշակային քարտերին կարող են մուտքագրվել բացառապես կենսաթոշակներ:

Քեշբեքի վճարումը կիրականացվի այն քարտի հաշվեհամարին, որին ստացվել է քարտից քարտ Visa Direct փոխանցումը: Այն դեպքում, երբ նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին կլինի փակված կամ փոխանցումը ստացված կլինի արտարժույթային քարտային հաշվին, ապա քեշբեքը կփոխանցվի քարտապանի` Բանկում գործող այլ  հաշվեհամարին, իսկ  այլ գործող հաշիվ չունենալու դեպքում քեշբեք չի տրամադրվի: 

Արդշինբանկի քարտից քարտ ծառայության միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ, այլ նաև քարտից քարտ փոխանցում իրականացնել աշխարհի ցանկացած կետ ընդամենը մի քանի րոպեում առանց բանկ այցելելու՝ Բանկի պաշտոնական կայքէջի Card2Card հղմամբ կամ Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

07 Մայիս, 2021 14:57
163
; ;