«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն հյուրընկալվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի տնօրենի հետ միասին բռնցքամարտիկը շրջեց ակումբի տարածքով, ծանոթացավ մարզաբազային ու ստեղծված պայմաններին, հանդիպեց ակադեմիայի սաների հետ, պատասխանեց նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվեց «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։ Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին հանձնեց «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։ Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթեց փոքրիկ դիմակայությունում։
05 Մայիս, 2021 02:35
880
Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Արթուր Դավթյանին
05 Օգոստոս, 2024 14:12
Իմ ծննդավայր Ներքին Չարբախում տեղի ունեցավ իմ անվան մարզադպրոցի հիմնարկեքը. Արթուր Աբրահամ
20 Ապրիլ, 2026 14:57
Վարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքին
20 Ապրիլ, 2026 14:03
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը
20 Ապրիլ, 2026 11:06
«Ուրարտու»-ն նոր համալրում ունի կազմում
25 Օգոստոս, 2025 16:11
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ
11 Հուլիս, 2025 10:21
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
20 Հունիս, 2025 11:26