Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն:

Նախապես գրանցված 23 քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն:

Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասն էլ` աշխատանք գտնելու հարցում կողմնորոշելու:

Կենցաղային, անձնական, քաղաքաշինական, շենք շինությունների և ենթակառուցվածքների բարելավմանն աջակցելու և մի շարք թեմաներով մարզպետարանի ղեկավարների միջամտությունն ակնկալող քաղաքացիները ստացան համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն՝ խնդիրների լուծման հարցերում:

 

 

 

05 Մայիս, 2021 14:55
99
; ;