Expert.ru ամսագրի փոթքաստի (օնլայն ձայնահաղորդման) ընթացքում սոցիոլոգ, հրապարակախոս Գեորգի Դերլուգյանը եւ Expert online-ի գլխավոր խմբագիր Միխայիլ Ռոգոժնիկովը քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանելը։
«ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Առաջինը՝ Վաշինգտոնի ընդունած ցանկացած որոշում նախևառաջ պետք է դիտարկել որպես ներքաղաքական. այս որոշումն ընդառաջում է Ամերիկայում հայ համայնքին եւ ընտրողներին։
Սակայն դա ավելի շատ Բայդենի վարչակազմի փորձն է ցույց տալու, որ իրենք Թրափը չեն՝ իրենք ցինիկ չեն, չեն գնում Թրամփի նման անբարոյական գործարքների, եւ, որ իրենք ավելի բարոյական քաղաքականություն են իրականացնելու»,- զրույցի ընթացքում ասացին փորձագետները։
Փորձագետները նշեցին, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, ոչ մի կասկած չի առաջացնում այն ժամանակվա պատմաբանների եւ ժամանակակիցների մոտ՝ դրանք զինվորականներն են, դիվանագետները, լրագրողները եւ այլք։
«Այդ իրադարձություններին մասնակցել են մարդիկ, որոնք հետագայում դարձել են ժամանակակից Թուրքիայի հիմնադիրները։ Հայերից ու հույներից խլած տների, բիզնեսի թալանի արդյունքում առաջացել է նոր թուրքական բուրժուազիան։
Այդ իրադարձությունների ճանաչումը տեղի է ունեցել Արեւմուտքի գրեթե բոլոր առաջատար երկրներում»,- քննարկումների արդյունքում ասացին փորձագետները։