
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Պաղեստինում, հայտնում է ՌԻԱ-ն։
«Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Պաղեստինի իրադարձությունների հետ կապված հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ եւ զսպող դաս տա Իսրայելին, իսկ Թուրքիան շարունակելու է իր նախաձեռնությունները բոլոր ուղղություններում»,- գրում է ՌԻԱ-ն։
Թուրքիայի առաջնորդը կարեւորել է Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի հայացքների համընկնումը։
«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ ճգնաժամի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այս խնդրին եւ վճռական ու հստակ ազդանշաններ տա Իսրայելին՝ դադարեցնելու հարձակումները»: