
Խիստ մտահոգված եմ Հայաստանի տարածքի Սև լճի շրջանում ադրբեջանական զորքի ոտնձգությունների մասին տեղեկությամբ: Այս մասին Twitter-յան միկրոբոլոգի իր էջում գրել է Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն.
Alarmed by reports of Azerbaijan‘s military encroachment on Armenian territory in the region of Lake Sev. If the reports are true, Azerbaijan’s operation would represent a violation of both Armenia‘s sovereignty and international law. https://t.co/FccHprUGuv
— Rep. Ted Lieu (@RepTedLieu) May 14, 2021
«Եթե տեղեկությունները հաստատվեն, ապա Ադրբեջանի գործողությունները և՛ Հայաստանի ինքնիշխանության և՛ միջազգային իրավունքի խախտում են: Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ հետ քաշվել և վերջ դնել թշնամական գործողություններին, որոնք խաթարում են խաղաղ երկխոսության և բանակցության նպատակները»,- գրել է ԱՄՆ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը: