Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարայում ելույթի ընթացքում կտրուկ արձագանք է տվել Ավստրիայի իշխանությունների՝ Վիեննայում որոշ դաշնային շենքերի վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու որոշմանը, հայտնում է ՌԻԱ-ն։


Ավստրիայում կանցլերի գերատեսչության վրա ի նշան համերաշխության բարձրացրել են Իսրայելի դրոշը

«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որոնք կանցլերի վարչակազմի շենքի վրա բարձրացրել են Իսրայելի դրոշը։ Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է, որ դուք ձեզ նույնացնում եք ահաբեկչության հետ։ Ըստ երեւույթին, Ավստրիան փորձում է ստիպել մահմեդականներին վճարել հրեաների ցեղասպանության համար»։

Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է, որ դուք ձեզ նույնացնում եք ահաբեկչության հետ: Ավստրիան, կարծես, փորձում է ստիպել մուսուլմաններին վճարել հրեաների հանդեպ իր գործած ցեղասպանության համար»:

Ինչպես պարզաբանել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայելի դրոշը բարձրացվել է նրա վարչակազմի շենքի վրա՝ ի նշան համերաշխության, քանի որ «ահաբեկչական հարձակումները» հրեական պետության դեմ «արժանի են ամենավճռական դատապարտմանը»: 

Հ․Գ․ Նշենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունում եւ ֆինանսավորում է «Գորշ գայլերի» գոյությունը։ Էրդողանն այն երկրի նախագահն է, որը կատարել է ցեղասպանություն հայերի եւ հույների նկատմամբ եւ մինչ օրս չի ճանաչում այն։ Նա մարդ է, որին պատկանում էր սիրիացի վարձկաններին Արցախ մատակարարելու միտքը (44-օրյա պատերազմի ընթացքում) եւ ֆինանսավորումը, դրա մասին փաստում են վարձկանների վկայությունները։ 

Այսպիսով, կարո՞ղ է արդյոք Էրդողանը խոսել Ավստրիայի մասին որպես ահաբեկչական պետության․ հարցը հռետորական է։

Մարիամ Գեւորգյան

18 Մայիս, 2021 14:14
711
; ;