Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Ավստրիայի ԱԳՆ՝ Էրդողանի կողմից երկրի ղեկավարությանը անիծելուց հետո
Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Ավստրիայի ԱԳՆ՝ Էրդողանի կողմից այդ երկրի իշխանություններին անիծելուց հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ընթացքում կտրուկ արձագանք է տվել Ավստրիայի իշխանությունների՝ Վիեննայում որոշ դաշնային շենքերի վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու որոշմանը:
«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը կանցլերի վարչակազմի շենքի վրա բարձրացրել է Իսրայելի դրոշը։ Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է, որ դուք ձեզ նույնացնում եք ահաբեկչության հետ։ Ըստ երեւույթին, Ավստրիան փորձում է ստիպել մահմեդականներին վճարել հրեաների ցեղասպանության համար»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
18 Մայիս, 2021 21:35
783