Հաշմանդամության մասին հասարակության իրազեկության բարձրացման նպատակով մայիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Երևանում անցկացրեց «Մեկ օր անվասայլակով» խորագրով ֆլեշմոբը:

Նախաձեռնության շրջանակում հաշմանդամություն չունեցող անձինք՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և այլք անվասայլակներ վարեցին՝ ցույց տալով այն դժվարություններն ու խնդիրները, որոնց առօրյայում բախվում են սայլակից օգտվողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակwum, որտեղից մասնակիցները սայլակներով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան պուրակ: Մասնակիցները փորձեցին «ՔայլՏեք» հայկական ընկերության արտադրած անվասայլակի էլեկտրական կցորդիչը՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով #100հնարավորություն սոցիալական նախաձեռնության մասին:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 

1449