Մայիսի 26-ին Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ երեկ Հայաստանի սահմաններից ապօրինի ներս գտնվող ադրբեջանցիների արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողի հիշատակը:
Ազգային ժողովը քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հատուկ ընթեցակարգով քննարկելու հարցը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:
Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակների առաջարկությամբ վերադարձվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ: