SIL Group ընկերությունը մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը, որը գործելու է որպես հայկական ազգային ավիափոխադրող:

Մայիսի 26-ի առավոտյան FlyOne Armenia ավիաընկերության օդային նավատորմում շահագործվող առաջին Airbus A320 ինքնաթիռը ժամանեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ ընթացակարգով պահանջվող տեխնիկական զննումներն անցնելու և գրանցման նպատակով:

FlyOne Armenia ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն դաշտ հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ճամփորդելու  անհամեմատ ավելի մատչելի գներով։ Նոր օպերատորը պատրաստ է իր ուղևորներին առաջարկել հատկապես այն ուղղությունները, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելում  հայկական շուկայում:

FLYONE մոլդովական ավիաընկերությունը հիմնադրվել է 2016թ.: Լինելով երիտասարդ ընկերություն՝  այն շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ դառնալ Մոլդովայի Հանրապետության ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: 2018, 2019 և 2020 թվականների ընթացքում ընկերությունը բազմիցս ընդգրկվել է EMEA(իէմէյ) կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) «Ամենապարտաճանաչ ավիա ընկերությունների» TOP 10-յակում:

ՍԻԼ գռուպի համասափեականատեր, գործարար Էդուարդ Սուքիասյանի խոսքով ավիաընկերությունը ունի լավ մասնագետներ եւ կարող է ապահովել ֆինանս, որակով սպասարկում ապահովելու համար։

Մոլդովացի գործարար, FlyOne ընկերության տնօրեն Միրչա Մալեկան նշեց, որ ավիաընկերությունը դիտարկում է տարբեր ուղղություններ սկսած ԽՍՀՄ երկրներից մինչեւ Եվրոպա եւ Ասիա։

Ավիաընկերության ավիատոմսերը հասանելի կլինեն www.flyone.amwww.flyone.eu կայքերում, ինչպես նաև համագործակցող գործակալություններում: Բոլոր ճանապարհորդության սիրահարներին խորհուրդ ենք տալիս արդեն իսկ հիմա իրենց հեռախոսներում ներբեռնել FlyOne հավելվածը, որի հայալեզու տարբերակը շատ շուտով հասանելի կլինի:

FlyOne ARMENIA ընկերության գերնպատակն է ապահովել ծառայությունների անհամեմատ բարձր որակ՝ անհամեմատ մատչելի գներով:

Մարիամ Գեւորգյան

1882