Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թողարկել է «Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը: «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատմանը։

Հետազոտության շրջանակում կատարվել է կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կիրառություն ունեցող մեթոդական մոտեցումների և գործիքների վերլուծություն, քննարկվել են արդյունքի չափորոշիչների կիրառման հարցերը, առաջարկվել է ցուցանիշների համապատասխան համակարգ, որը հնարավոր կդարձնի Հայաստանում կրթության ոլորտում արդյունքի ընդհանրական գնահատումը։

Հետազոտության հեղինակներ Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Դավիթ Հարությունյանը, Մարիետա Ազատյանը (հետազոտական խմբի անդամներ) վերլուծել են կրթության բյուջետային ֆինանսավորման տարբեր մոդելներ և դրանց համապատկերում կատարել Հայաստանում կիրառվող մոտեցումների գնահատում, իսկ վիճակագրական վերլուծության մեթոդների կիրառությամբ գնահատել են ՀՀ-ում կրթության բյուջետային ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև կատարվել են միջերկրային համադրություններ։ Հետազոտությունը հրապարակման է պատրաստվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

1436