ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից  վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն նաև հայտնում է, որ

Fly Egypt ավիաընկերությունը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի

շ
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:

Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին: 

Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերը իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:

Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

 

 

2033