Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին՝ Զագրեբում:

 

Մեր ընտրանին 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ՝ 1-1: Խաղի 24-րդ րոպեին Մոդրիչի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն:

Խաղի մեկնարկում վտանգավոր հարված կատարեց Էդգար Բաբայանը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից: Դրանից հետո Խորվաթիան ամբողջովին տիրեց խաղային առավելությանն ու ստանձնեց խաղը թելադրողի պարտականությունները: Մեկ անգամ վտանգավոր հարվածից հետո մեր թիմին փրկեց Յուրչենկոն: 42-րդ րոպեին Մոդրիչը մեն-մենակ մնաց Յուրչենկոյի առջև, փոխանցեց, սակայն Պերիշիչը չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Խաղակեսի վերջին րոպեին Պերիշիչի հարվածից հետո Յուրչենկոն փրկեց, իսկ Պաշալիչի գեղեցիկ ոճով կատարված հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ խաղակեսում մեր ընտրանին սկսեց ավելի համարձակ գործել ու, նաև, գնդակ պահել: 0-1 հաշվի պայմաններում մեր թիմը գլխակորույս չնետվեց առաջ: 72-րդ րոպեին փոխարինման մտած ֆուտբոլիստները՝ Վահանը, Ժիրոն ու Անգուլոն հակագրոհ ձեռնարկեցին ու խփեցին պատասխան գնդակը. հավաքականում իր երկրորդ գոլը խփեց Վբեյմարը:

Արդարության համար նշենք, որ Դալիչի թիմը մի քանի անգամ անչափ մոտ էր հաջողությանը, բայց տարբեր պատճառներով գնդակը չհայտնվեց դարպասում:

Իսկ 93-րդ րոպեին կարող էին նաև հաղթել, սակայն Բարսեղյանը շատ ուշացրեց ու կորցրեց գնդակը:

Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունիսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի հետ:

Տեսանյութը՝ սկզբանղբյուր կայքում:

4082