Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի, խոսքը այն զոհվածների մասին է, որոնք հուղարկավորվել են մինչեւ 2021 թվականի հունիսի 2-ը: Նշվում է, որ դիերի ճանաչման գործընթացը դեռ շարունակվում է։

Մինչդեռ, այսօր թուրքական TRT հեռուստաալիքը ռեպորտաժ է հրապարակել, որ Թուրքիան Ադրբեջան նվերներ է ուղարկել շեհիդների երեխաներին: Շեհիդներ Ադրբեջանում կոչում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին։ 

Հաղորդագրության համաձայն, 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցի 6000 զինծառայողների ընտանիքներ նվերներ կստանան:

Հարց է առաջանում՝ որ թիվն է ճշմարիտ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից պաշտոնապես հայտարարված 2900-ը թե՞ Թուրքիայի 6000-ը։

Նշենք, որ որոշ ժամանակ անց տեսանյութին կից գրառումը խմբագրվեց եւ փոխվեց։ Ավելացվեց «ինչպես նաեւ վիրավորների երեխաներին»:

Սքրինշոթը եւ այս դեպքը ապացուցում են, որ ադրբեջանական իշխատությունները կրկին կեղծիք են տարածում եւ թաքցնում են իրական զոհերի թիվը 44-օրյա պատերազմում, որովհետեւ գիտեն, որ ժողովուրդն այս անգամ իրենց չի ների։

 

3721