Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության նիստին։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Այսօր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին։ Օրակարգի հիմնական հարցը այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունն է, որը միավորում է ավելի քան 60 երկրների արտակարգ իրավիճակների ծառայություններ և մարդասիրական օգնություն է ցուցաբերում ամբողջ աշխարհում»,- հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ, ըստ Flightradar24-ի տվյալների, արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը թռիչք էր կատարել «Վնուկովոյից» և վայրէջք կատարել Բաքվում։

113