
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեև Սամվել Կարապետյանի մերձավորները և թիմակիցները հայտարարում են, որ նախկինների հետ կապ չունեն կամ առաջիկա ընտրություններում կապ չեն ունենալու, սակայն այս ֆոնին ակտիվորեն տարածվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջերմ շնորհավորանքները՝ ուղղված Ս. Կարապետյանին նրա 60-ամյա հոբելյանի առթիվ:
Քոչարյանի շնորհավորելու մասին նրա գրասենյակից են հայտնել լրատվամիջոցներին, իսկ Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է.
«Այսօր իմ ընկերոջ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից և ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Սամվելը և իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության և ազգասիրության, Հայաստանին և հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի և Ադրբեջանի բանտերում գտնվելիս։
Հարգելի՛ Սամվել,
Հարգելի՛ ընկեր,
Մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո և մեր բոլորի երազած Հայաստանում»:
Կարապետյանին շնորհավորել է նաև Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան):