![](https://araratnews.am/admin/images/1623398607.jpeg)
ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։
Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ոստիկաններն իսկապես ա հայտյցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։
Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների հետ և վերցրել բացատրություններ։
Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ: