«Ասում է՝ վեց ամիս է ձեզ նսեմացնում են, հիմա դուք ինձ վռնդում եք:Առիթ ա պետք է պատասխանեմ էդ իջևանցի դաշնակին»,- այսօր Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Իջևանից էշով Երևան եկածին:

«Դե ինձ համար ինքը իջևանցի է: Ես Իջևան ասելով նկատի չունեմ միայն Իջևան քաղաքը: Ուզում եմ ասեմ բա դու քեզ նսեմացած չէի՞ր զգում, որ քո կուսակցական ընկերն ասեց՝ «պրիվետ, Ռոբ», և Արագած սրճարանում ծեծելով սպանեցին, չնսեմացար: Բա չէիր նսեմանում, երբ որ յոթ հոգի մտան խորհրդարան հոկտեմբերի 27-ին գլխատեցին, Հայաստանի կառավարությունը 7-ից 9 դաշնակ էին: Դուք եք ասում` նախկին դաշնակ չի լինում: Չնսեմացվեցիք դուք, նսեմացման զգացում չուենցաք, էս ում ենք դաստիարակում, որ մարդ ա սպանել, գլխատում ա ազգին»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում:

11 Հունիս, 2021 20:02
4339
; ;