Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2904-ի,-հաղորդում է 1lurer.am-ը:

Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 14-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 10 անհետ կորածի մասին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է: 

Նշենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները պարբերաբար կասկած են հայտնում կորուստների մասին պաշտոնական տվյալների վերաբերյալ: Բացի այդ, հրապարակվող պաշտոնական թվերում որևէ հիշատակում չկա Արցախյան երկրորդ պատերազմում Բաքվի ներգրաված վարձկանների շրջանում կորուստների մասին: 

Հիշեցնենք` թուրքական TRT հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որ Թուրքիան Ադրբեջան նվերներ էր ուղարկել շեհիդների  (պատերազմի ընթացքում ընկած զինծառայողներին) երեխաներին: 

Հաղորդագրության համաձայն, 44-օրյա պատերազմում մահացած ադրբեջանցի 6000 զինծառայողների ընտանիքներ նվերներ էին ստանալու: Ավելի ուշ հրապարակված թիվը փոխվել էր 2900։

1415