Հանրային ՀԸ-ով մեկնարկած բանավեճին մասնակցող  7 քաղաքական ուժերն այսօր ըստ բանավեճի ֆորմատի, հնարավորություն ունեն միմյանց մեկական հարց տալու և ստանալու իրենց  հուզող հարցերի պատասխանները։

Չնայած բանավեճի առաջարկից «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է և չի ներկայացել, ամեն դեպքում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Քոչարյանին ուղղեց իր հարցը։

Սարգսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ունևոր մարդ է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը, ինչու Արցախում չի առաջադրվել որպես երկրի ղեկավար, այլ այստեղ՝ Հայաստանում։

Հաղորդավարները նկատեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ, և այս հարցին կարող է պատասխանել  ներկաներից յուրաքանչյուրը, ով կցանկանա։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանելուց․

«Քավ լիցի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Հրանտ Բագրատյանն էլ կատակեց․

«Ասում եք՝ հարցին պատասխանեք, բա որ էդ ընթացքում Քոչարյանը գա։ Ինչ գիտեք, կարող է գալիս է»։

Մնացյալ ուժերի ներկայացուցիչները նույնպես չպատասխանեցին հարցին, համարելով դա ոչ կոռեկտ։

Armtimes.com

18 Հունիս, 2021 00:02
491
; ;