
Նախկին իշխանության ներկայացուցիչները, երբ այսօր հայհոյախառն բառամթերքով, ստեր ու կեղծիքներ տարածելով հայտարարում են, որ այժմ մամուլը և լրագրողները առավել քան երբևէ կաշկանդված ու ճնշված են գործում, որ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը, երևի մոռացել են իրենց ժամանակները: Araratnews.am-ը ներկայացնում է նախկին իշխանավորների կառավարման ժամանակ իրենց` լրագրողական պարտականությունները կատարելու համար ծեծի ենթարկված ու սպանված լրագրողներին:
Եվ այսպես` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ծեծի են ենթարկվել լրագրողներ՝ Գայանե Մուքոյանը, Դավիթ Ջալալյանը, Արգիշտի Կիվիրյանը, Նվեր Մնացականյանը, Տիրայր Մուրադյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես նաև սպանվեց այդ օրերին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, իսկ թե ինչ հանգամանքներում՝ դիտեք տեսանյութում: