Հայաստանյան արտահերթ ընտրություններին է անդրադարձել ռուսական «Կոմերսանտ»-ը («Ъ»)։

«Հայաստանում հայտարարվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, որոնք կոչված են երկիրը դուրս բերել 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընդդիմադիր, ՀՀ էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ամիսներ տեւած առճակատումից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս տնտեսական բարեփոխումներ անցկացնելու և Ադրբեջանի հետ երկարաժամկետ կարգավորման հարցում` Մոսկվայի առանցքային միջնորդությամբ:

Ամիսներ շարունակ տեւած քաղաքական պայքարի ինտրիգը ավարտվեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններով, արդյունքը շատերի համար անակնկալ էր: Քվեարկության նախօրեին հրապարակված հարցումների արդյունքների դինամիկան վկայում էր առաջատար ընդդիմադիր ուժի` Քոչարյանի «Հայաստան» դաշինքի գլխապտույտ առաջընթացի մասին: Այս քաղաքական ուժը սկզբում միայն տրորեց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության ոտքը, իսկ հետո ամբողջությամբ շրջանցեց նրան իր հանրաճանաչությամբ։

Ըստ Հայաստանում Gallup International-իգործընկեր MPG-ի հարցման, արդյունքները վկայում էին «Հայաստան» դաշինքի` 3 % առավելության մասին։ «Ռիա Նովոստի»-ն էլ իր հերթին հայտնել էր, որ սեփական հարցման արդյունքներով Քոչարյանն ունի 8% առավելություն։ Սակայն մի քանի րոպե հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Ռուսական լրատվամիջոցները հղում անելով ՀՀ ԿԸՀ-ին տարածեցին ընտրությունների առաջին արդյունքները, որոնք շոկային էին ընդդիմադիրների համար. առաջատարը Փաշինյանն էր։ Լույս երկուշաբթի գիշերը Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ` դիմելով իր համերկրացիներին. «Խորհրդարանական ընտրություններում հաղթանակը կվերականգնի հասարակական եւ ազգային կոնսոլիդացիան։ Հայաստանի ժողովուրդը երեք տարվա ընթացքում իրականացրեց երկրորդ հեղափոխությունը, այս անգամ թավշյայի փոխարեն` պողպատյա»։

Փաշինյանի ելույթը հանդարտ էր, այն խիստ տարբերվում էր հանրահավաքում ունեացած ելույթներից, որոնց ժամանակ նա սպառնում էր հաշվեհարդար տեսնել հեղափոխության թշնամիների հետ։

Քոչարյանը, որն ընտրություններից առաջ բազմաթիվ հարցազրույցներ էր տալիս, երկուշաբթի երեկոյան ոչ մի կերպ չմեկնաբանեց իր քաղաքական թիմի պարտությունը, սակայն «Հայաստան» դաշինքը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում նշվում է բազմաթիվ խախտումների մասին. «Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ»։

Այդ ամեն հետ մեկտեղ կայացած ընտրությունների լեգիտիմությունը կասկած չհարուցեց ոչ ԱՊՀ դիտորդների, ոչ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելության անդամների մոտ, որոնք չէին հայտնաբերել ոչ մի խախտում։ Երկուշաբթի, չսպասելով ընդդիմության մամուլի ասուլիսին, Կրեմլը հայտնեց հայ ժողովրդի ընտրության աջակցության մասին. «Մենք շատ ուշադիր հետեւում ենք Երեւանից եկող տեղեկատվությանը, ողջունում ենք ՀՀ ԿԸՀ տեղեկատվությունը, որ Հայաստանում այդ ընտրությունները կայացել են։ Մենք, իհարկե, տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»։ Հատկանշական է, որ ազգին ուղղված իր առաջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցուցադրական ժեստ արեց ռուսական ղեկավարության հասցեին. «Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Միխայիլ Միխուստինին աջակցության համար, որը նրանք ցուցաբերեցին Հայաստանին եւ հայ ժողովրդին»,- հայտարարեց պարոն Փաշինյանը։ «Ես խաղաղություն եմ ցանկանում մեր տարածաշրջանի համար։ Բացել համաշխարհային զարգացման դարաշրջանի նոր էջ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը` ցույց տալով տարածաշրջանային բարիդրացիության բանաձեւի փնտրման պատրաստակամություն։

Գնահատելով Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները, « Ъ»-ի փորձագետները համարում են, որ դրանք փաստացաի դարձել են պատերազմի եւ խաղաղության հարցի հանրաքվե, որի ընթացքում ընդդիմությունը, պատերազմական ռեվանշի գաղափարի վրա խաղադրույք կատարելով, այդպես էլ ընտրողների մեծ աջակցություն չգտավ ։

«Ռուսաստանում շատերի համար ընտրությունները անակնկալ արդյունքով ավարտվեցին, սակայն այդ անսպասելիությունը պայմանավորված է կամ կասկածելի հարցումներով, կամ մի շարք փորձագետների գնահատականներով, որոնք ավելի շուտ աշխատում էին քաղաքական ուժերից մեկի համար, այլ ոչ թե ներկայացնում էին իրավիճակի օբյեկտիվ հետազոտություն»,- « Ъ»-ին պարզաբանում է հետխորհրդային եւ միջտարածաշրջանային հետազոտությունների ինմտիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գրուշինը։ «Ընտրությունները ցույց տվեցին,որ հին էլիտան եւ նրա առաջնորդները ունակ չեղան հասարակությանը կոնսոլիդացնել անգամ ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության դժգոհության ալիքի պայմաններում։ Հասարակական նեգատիվի շլեյֆը «նախկինների» հասցեին շատ մեծ էր, այն դեպքում, երբ Փաշինյանի էլեկտորատը առավելագույնս մոբիլիզացված էր»,- նշել է փորձագետը։ Միևնույն ժամանակ, ամենակարևորն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի «սրբացումը» եւ ազգային վրեժխնդրության գաղափարը պահանջարկ չունեին հասարակության լայն շերտերի կողմից, որոնք նախընտրեցին այլ առաջնահերթություններ: Բացի այդ, մեծամասնությունը հասկանում էր, որ Հարավային Կովկասում եւ Ղարաբաղի շուրջ արդեն գոյություն ունեցող միջազգային կոնսենսուսի պայմաններում նոր հին իշխանությունները, նույնիսկ եթե ընտրություններում հաղթեին, դժվար թե կարողանային իրավիճակը փոխել Հայաստանի օգտին»:

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ։

 

1350