
Այսօր գործադիրի 2021 թվականի հունիսի 24-ի հերթական նիստին քննարկվեց Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշումը։
«ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ պետությունների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ առավելագույնը 6 ամիս ժամկետով։
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը սահմանող իրավական կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թ․ դեկտեմբերի 31-ից՝ հետեւաբար 6-ամսյա ժամկետը լրանում է հուլիսի 1-ին։
Դա նշանակում է, որ կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսվի եւս 6 ամսով երկարաձգել Թուրքական ծագում ունեցող հիմնական վերջնական սպառման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Քերոբյանը նշեց, որ Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70%-ով։