Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է:Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել է:

Մոսկվայի օդանավակայաններում չեն հաղորդում ավիաչվերթների հետաձգման և չեղարկման պատճառները: 

Նշվում է, որ Մոսկվայում է սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ Մոսկվայից Երևան բոլոր չվերթները մինչ այս պահն իրականացվել են ժամանակին:   

1353