ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան այն հրապարակումների՝ ըստ որոնց ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ, արձանագրվել են կենդանիների անկումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը  2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ:  

«Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի գլխավորությամբ, անմիջապես այցելել է նշված համայնքներ և տեղում ծանոթացել իրավիճակին: Կենդանիների մոտ, ըստ ախտանատոմիական ընթացքի, արձանագրվել են բնախոսականից շեղումներ եւ, համաձայն կլինիկայի մասնագետների, կենդանիները մինչև անկումն ունեցել են ջերմության բարձրացում, թուլություն, հրաժարվել են կերից և այլն: Իրավիճակը մասնագետների կողմից գնահատվել և ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին։ Արդյունքում՝ որոշում է կայացվել սկսել լայնածավալ բուժման գործընթաց, իսկ կլինիկապես առողջ կենդանիներին՝ կրկնակի պատվաստել»,- հայտնել են նախարարությունից:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1057