Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ բարձրացնելով փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի:

Հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնել գիտական և կրթամշակութային ոլորտում համագործակցության շրջանակը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով:

Կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ և հետևողական ջանքերի շնորհիվ լավագույնս կնպաստեն ստեղծված բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ աջակցելով Ռուսաստանի և Հայաստանի պատմության և մշակույթի հանրահռչակմանը և պատմամշակութային արժեքների պահպանմանը:

Քննարկվել են Վայոց ձորի մարզում կրթության, զբոսաշրջության և մշակութագործարարական ոլորտի զարգացման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվել է ռուսաց լեզվի իմացության խորացմանն ուղղված քայլերը՝ մարզում ռուսաց լեզվի անվճար դասերի անցկացման աշխարհագրության ընդայնման շնորհիվ և համատեղ մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացումը:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել համագործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, նախաձեռնվելիք միջոցառումներին և հետագա ծրագրերին:

872