Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանն աշխատանքի է հրավիրում գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսների՝ իրավագիտություն, տնտեսագիտություն, պատմություն, ֆիզիկական դաստիարակություն մասնագիտություններով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իռենա Հակոբյանը:
 
«Դասախոսները պետք է տիրապետեն դասընթացի մշակման, կառավարման կարողություններին, ուսուցման համագործակցային մեթոդների կիրառման, հետազոտական, ինքնուրույն և թիմում աշխատելու հմտություններին: Անհրաժեշտ է իրականացնել ուսուցում` կրթական պետական և ԳՆՀ պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման չափորոշիչներին համապատասխան», - նշեց Իռենա Հակոբյանը:
 
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նշված կարողությունների և հմտությունների տեր քաղաքացիները կարող են մինչև ս.թ. օգոստոսի 5֊ը դիմել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարան։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +374 47 94 18 59 հեռախոսահամարով:

92