Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական վարկածով` վարակը տարածվել էր հիվանդ անասունի մսից։

Վանեվան ու Տորֆավան համայնքներում գրանցված սիբիրյան խոցի դեպքերից հետո մարզում նոր դեպքեր այլևս չեն գրանցվել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Տվյալ համայնքների անասունների ամբողջ գլխաքանակը նորից պատվաստեցին, ու այս պահին կարծես թե վիճակը կայունացավ։ Նոր զարգացումներ չունենք»,– ասաց նա։



 

1174