Հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից. Ավինյան
ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
՛՛Ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից բաց մրցույթի միջոցով, որը մեկնարկում է այսօր։ Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:
Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը՛՛,-նշել է նա։
15 Հուլիս, 2021 01:18
1128
Ամբողջ ոռոգման համակարգի խողովակաշարը խոտան է․ պետք է խզել պայմանագիրը և ընկերությանը «սև ցուցակ» ուղարկել․ Ավինյան
26 Հոկտեմբեր, 2026 11:48
Մանկապարտեզներում երեխաների անվտանգությունն ամենակարևոր խնդիրներից է․ Քաղաքապետ
26 Հոկտեմբեր, 2026 10:59
Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Ավինյան
26 Հոկտեմբեր, 2026 10:57