ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրն ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

 

Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։

 

Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000-ը։ 
Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր, Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։

Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո։

 

 

662