Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է տագնապային խանգարմամբ` ագորաֆոբիայով (վախ բաց տարածությունից և մարդկանց մասսայական կուտակումից)։ Այս մասին 40-ամյա աստղը հայտնել է Keeping Up With The Kardashians նոր տեսահոլովակում, որի ժամանակ Քիմը Քլոեի հետ զրույցում նշում է, որ խանգարումը սկսել է առավել հաճախ արտահայտվել կարանտինի շրջանում։
Քիմն առաջին անգամ սթրեսային խանգարում է ունեցել, երբ 2016 թվականին Փարիզի «No Address» հյուրանոցում կողոպտել են նրա համարը։ Նա ու Քանյե Ոեւեսթն այդ ժամանակ զրկվել էին 10,8 միլիոն դոլար արժողությամաբ ոսկյա զարդերից։
«Ագորաֆոբիան սրվել է Փարիզում` կողոպուտից հետո։ Ես անընդհատ ուզում էի տանը մնալ, ատում էի փողոց դուրս գալը, չէի ուզում որևէ մեկը իմանա, թե որտեղ եմ գտնվում, չէի ուզում, որ ինձ տեսնեն», – խոստովանել է Քիմը:
Երբ աստղը սկսել է փոքր–ինչ հաղթահարել վախը, բռնկվել է կորոնավիրուսի համաճարակն ու բոլորը ստիպված են եղել փակվել տանը։
Քարդաշյանը վախենում է երկրպագուների կուտակումից, որոնք ցանկանում են լուսանկարվել նրա հետ կամ ինքնագիր վերցնել, իսկ կողոպուտին հաջորդած ժամանակը հատկապես դժվարությամբ է հիշում։