Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է Մալաքյան եղբայների պաշտպանն՝ Գոռ Միքայելյանը:

« Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին։
Մոտենում եմ Երևան քաղաքի ՁՊՎ Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար։
Լրագրողների հետ տեղի կունենա կարճ ճեպազրույց՝ Մալաքյանների մասնկացությամբ»,-հայտնում է փաստաբանը։

 

Հիշեցնենք, որ օրերս՝  օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում:

Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Որի հետևանքով տեղի է ունեցել բախում ֆուտբոլիստների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև:

931