Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թարմացրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, hաղորդում է կազմկոմիտեի մամուլի ծառայությունը:

Վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 71-ի: Նշվում է, որ 71 վարակվածներից 40-ը տեղացիներ են, իսկ 31-ը՝ արտասահմանցիներ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակման տեմպի աճի հետեւանքով Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 8-ը արտակարգ դրության ռեժիմ է։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

 

Աղբյուր՝ sport.news.am

969