Իրավիճակը Սև ծովում արհեստականորեն լարվում է արտատարածաշրջանային խաղացողների կողմից։ Սևծովյան նեղուցների ռեժիմի մասին Մոնտրեի կոնվենցիայի ստորագրման տարեդարձի կապակցությամբ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

 «Որոշ արտատարածաշրջանային խաղացողների կողմից Սև ծովում իրավիճակի արհեստական սրման ֆոնին Մոնտրեի կոնվենցիայի դրույթների անշեղ կատարումն ապահովելու խնդիրը խիստ արդիական ենք համարում։ Այս առումով առանձնահատուկ դեր ունի Թուրքիան, որն օժտված է նեղուցներով ռազմական նավերի տարանցումը վերահսկելու իրավունքով։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին՝ ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաների սահմանափակման, ինչպես նաև Սև ծովի ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի առավելագույն քաշի ու սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով», - ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

 

1109