Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:
Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:
29 Հուլիս, 2021 21:08
551
Բաքվում հիջաբ կրելու արգելքի դեմ ցույցերի հետևանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
12 Հոկտեմբեր, 2026 17:21
Եթե մեր զինվորը մոլորվի ու հայտնվի Ադրբեջանում, նրան դարձնելու են Բեն Լադեն այսօրվա հարցերի համար. Փաշինյան
07 Հոկտեմբեր, 2026 19:46
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրերն այսօր էլ են արդիական․ ՌԴ ԱԳՆ
07 Հոկտեմբեր, 2026 10:35
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
12 Հոկտեմբեր, 2026 18:23
Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ
10 Հոկտեմբեր, 2026 11:40
Գնենք մերը՝ Հայաստանում արտադրվածը. Արայիկ Հարությունյան
10 Հոկտեմբեր, 2026 11:23