SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է հուլիսի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցված մեկ այլ քրեական գործից հետո։ Այդ մեկ քրեական գործը վերաբերում է Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին վրաերթի ենթարկելուն և անզգուշությամբ մահ պատճառելուն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Մասիսի քննչական բաժնում վրաերթի փաստով քրեական գործը քննվում էր, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչև վրաերթը վրաերթի ենթարկված ու մահացած Տ․ Խլղաթյանը եղել է վրաերթի հարևանությամբ գտնվող

Այնթափ համայնքին պատկանող զվարճանքի կենտրոններից մեկում, որտեղ մի խումբ անձինք, այդ թվում՝ Արարատի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Հենրիկ Ա․-ն, 28-ամյա Նարեկ Մ․-ն և վրաերթի հետևանքով մահացած Տ․ Խլղաթյանը զվարճանքի կենտրոնում խուլիգանություն են կատարել, որը վերածվել է վիճաբանության։

Այնուհետև այն շարունակվել է դրսում՝ զվարճանքի կենտրոնի դիմաց։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

1647