2021 թ․ հունվար-հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 98 ստուգում, որից 47-ի դեպքում կազմվել են ստուգման ակտ, տրվել են կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին, 51 տեղեկանք։ Ներկայումս 38 ստուգում ընթացքի մեջ է։

Ընդհանուր առմամբ, հրապարակվել է 118 հանձնարարագիր՝ 135 ստուգում իրականացնելու նպատակով։

Ստուգումներն իրականացվել են 4 ոլորտներում՝

դեղերի շրջանառության ոլորտ. իրականացվել են 50 թեմատիկ ստուգումներ, կազմվել է 12 ստուգման ակտ, ընթացքի մեջ են 8 թեմատիկ ստուգումներ.

բժշկական օգնության և սպասարկման ոլորտ. իրականացվել են 11 թեմատիկ ստուգում, կազմվել է 10 ստուգման ակտ, ընթացքի մեջ են 13 թեմատիկ ստուգումներ.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ. իրականացվել են 21 թեմատիկ ստուգումներ, կազմվել է 14 ստուգման ակտ, ընթացքի մեջ են 12 թեմատիկ ստուգումներ.

աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և

անվտանգության ապահովման ոլորտ՝ իրականացվել են 16 թեմատիկ ստուգումներ, կազմվել է 11 ստուգման ակտ, ընթացքի մեջ են 4 թեմատիկ ստուգումներ։

Նշենք, որ տեսչական մարմնի 2021 թ․ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է իրականացնել 266 թեմատիկ ստուգումներ՝ 241 տնտեսվարող սուբյեկտների մոտ (ըստ 4 ոլորտների), որոնցից 186-ը՝ բարձր ռիսկայնության, 67-ը՝ միջին և 13-ը՝ ցածր ռիսկայնության:

617