WhatsApp-ում անհետացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ է հայտնվել
WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է գործարկվել, որը թույլ է տալիս զրուցակցի հետ անհետացող լուսանկարներով և տեսանյութերով կիսվել, գրում է TechCrunch-ը:
Ինչպես հաղորդում է ընկերությունն՝ արդեն այս շաբաթ հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: Հնարավոր կլինի նկարն ուղարկել «մեկ անգամյա դիտման» ռեժիմով։ Այս դեպքում զրուցակիցը կկարողանա ֆայլը բացել մեկ անգամ, որից հետո այն կհեռացվի և կնշվի «դիտվել է» նշանով:
WhatsApp-ում նշել են, որ նոր գործառույթը կարող է օգտակար լինել տարբեր գործողությունների համար․ օրինակ, եթե օգտատերը պետք է Wi-Fi-ի գաղտնաբառով կամ անձնագրային տվյալներով կիսվի:

05 Օգոստոս, 2021 03:37
999
Հայաստանն ընտրում է 16-ին. ֆոտոշարք
05 Հունիս, 2026 22:15
Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան. տեղի է ունեցել Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը (լուսանկարներ)
28 Մայիս, 2026 15:23
«Մոն դեզ Ար» պուրակում բացվեց «Կանացիության բազմաթիվ դեմքերը» խորագրով նոր ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Զարուհի Բաթոյանի լուսանկարները
08 Մայիս, 2026 22:52