Տաթևի օդում այլևս մարդ չկա. ճոպանուղու կանգնած վագոններից փրկարարները բոլորին իջեցրել են
Տաթևի ճոպանուղու կանգնած վագոններից բոլորին արդեն իջեցրել են։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Օդում կանգնած էին մնացել երկու հանդիպակաց վագոնները, նախ տարհանեցինք մեկի քաղաքացիներին, ապա՝ մյուսի», - ասացին ԱԻՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր կայծակի հետևանքով ճոպանուղու էլեկտրաէներգիայի հետ խնդիրներ կային։
Այդ պատճառով ճոպանուղու երկու վագոնները կանգնել էին ընթացքի մեջ ու մնացել օդում։ Առաջինում 22 մարդ կար, երկրորդում՝ 15։
Նրանց տարհանել են տեղի փրկարար ջոկատները։
08 Օգոստոս, 2021 23:48
3346
Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում
30 Հուլիս, 2024 14:40
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
19 Ապրիլ, 2024 17:16
Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
03 Ապրիլ, 2024 15:47
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04 Ապրիլ, 2024 22:48
Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն է դիտվել
07 Մարտ, 2023 23:46
Երևանի որոշ վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29 Հուլիս, 2022 01:23