Օգոստոսի 11-ին շարունակվեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը՝ օրակարգում ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վահե Ղալումյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Վահե Ղալումյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն անդրադարձավ գլխադասային հանձնաժողովի գործառույթներին:  Բանախոսն ընդգծեց, որ մեծ փորձառություն ունի տեղական ինքնակառավարման ոլորտում: Անդրադառնալով համայնքների խոշորացմանը՝ նա նշեց, որ դա կարեւոր գործընթաց է եւ պետք է շարունակել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

1207