Օգոստոսի 11-ին ժամը 09:55-ի սահմաններում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 1-02 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետի մեջ մարդ կա ընկած: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:

Պարզվել է, որ գետի մեջ ընկած անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.): Վերջինս հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:

Նա գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ, ստանալով մարմնական վնասվածք:

Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից տարհանել են տուժածին և տեղափոխել բուժհաստատություն:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

807