ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ ընդգծելով, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: 

«Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է: Միացյալ Նահանգները չպետք է մեղադրի երկու կողմերին, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը: Պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար»,- գրել է Փալոնը:

1lurer.am

1478