![](https://araratnews.am/admin/images/1629269845.jpg)
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել է գյուղատնտեսական տարվա ընթացքը:
Ավարտվել են 2000 հա արտհնձի աշխատանքները։ Ցորենի միջին բերքը կազմել է 21, գարունը՝ 19 ցենտներ։ Շուրջ 12 հազար տոննա խաղողի բերք է սպասվում, որից 8700 տոննան՝ մթերման ենթակա։ Մթերման խնդիր չկա։ Վերամշակող կազմակերպությունները պատրաստ են ամբողջ բերքն ընդունել։ Մինչ օրս արտահանվել է 95 տոննա թուզ և 350 տոննա դեղձ։ Շարունակվում է պետական աջակցության ծրագրով աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը։ Հայտնի են մատակարարների տվյալները, որոնք փոխանցվել են համայնքապետարաններին՝ աշնանացան սերմացու ձեռք բերելու համար։ Այրում համայնքի ղեկավարը հայտնեց, որ համայնքի տնկարանում առկա են մի շարք պտղատեսակների տնկիներ։ Մարզպետ Հայկ Ղալումյանը հանձնարարեց այդ մասին իրազեկել համայնքներին և աջակցել իրացման հարցում։
Արամ Սիմոնյան