«Լոս Անջելես Գելաքսիի» ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարիերան կշարունակի «Ֆեներբախչեի» կազմում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Խաղացողը մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա թուրքական ակումբում։ Նշվում է նաև, որ ստամբուլյան ակումբը կարող է հետագայում գնել Մարաշլյանի ամբողջական տրանսֆերը։

Գործարքի այլ մանրամասների մասին դեռևս չի հաղորդվում։

Հիշեցնենք՝ 23-ամյա ֆուտբոլիստը ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 121  հանդիպում՝ դառնալով 59 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր՝ footballam.com

975