Բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակի շնորհիվ այս տարի Հայաստանից ինը երիտասարդ    մագիստրոսական կրթություն կստանա Միացյալ Թագավորությունում

 

Ընդունվում են հայտեր 2022-2023թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

 

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված ինը «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2021-2022թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում: Դեսպանը նրանց հավաստագրեր է հանձնել և հաջողություններ մաղթել իրենց ուսման մեջ և նախաձեռնություններում:

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն  առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։

1983 թվականից ի վեր «Չիվնինգի» շնորհիվ ամբողջ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

2021-2022թթ․ «Չիվնինգ» կրթաթոշակառուներն են․

 

Անուն

Համալսարան

Ոլորտ

Առնոլդ Վարդանյան

Էդինբուրգի համալսարան

Մարդու իրավունքներ

Լիլիթ Պետրոսյան

Քուին Մարիի Լոնդոնի համալսարան

Իրավագիտություն

Նունե Հարությունյան

Լոնդոնի տնտեսագիտության և քաղագիտության դպրոց

Զարգացման կառավարում

Արփինե Հարոյան

Լոնդոնի տնտեսագիտության և քաղագիտության դպրոց

Գենդեր, մեդիա և մշակույթ

Հեղինե Ղուկասյան

Լոնդոնի համալսարանական քոլեջ

Ռիսկ, աղետներ և դիմակայունություն

Սոնա Մատինյան

Լիդզի համալսարան

Բիզնես հոգեբանություն

Դավիթ Դադալյան

Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարան

Առողջապահական և սոցիալական խնամքի կառավարում և քաղաքականություն

Լուսինե Սնխչյան

Լոնդոնի տնտեսագիտության և քաղագիտության դպրոց

Կառավարում, ինֆորմացիոն համակարգեր և թվային նորարարություն

Հասմիկ Մովսեսյան

Լոնդոնի համալսարանական քոլեջ

Իրավագիտություն

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայումս ընդունվում են հայտեր 2022/2023 ուստարվա համար։ Դիմումները կընդունվեն մինչեւ ս/թ նոյեմբերի 2-ը՝ www.chevening.org/apply կայքի միջոցով։

 

«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.chevening.org/apply կամ Բրիտանական դեսպանատան էջեր ֆեյսբուքում (@BritishEmbassyYerevan) և թվիթերում (@UKinArmenia)։

1477