Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը վերաբերում է ավանդի դիմաց փոխհատուցման նաև անկանխիկ վճարմանը։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Կառավարության որոշման համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը, որով վճարման գործընթացը սահմանված է կանխիկ եղանակով վճարման դեպքերի համար:

Առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով կատարվում է ՀՀ կառավարության որոշման պահանջը: Մասնավորապես՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, հաշվի առնելով, որ անկանխիկ եղանակով վճարումների իրականացման հետ կապված կարգավորումների սահմանմամբ նախատեսվում են մեծածավալ փոփոխություններ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործող կարգում:

2382