Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին կտեղադրի 250 «Abrams» տանկ, որոնք կգնի ԱՄՆ -ից: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:
Զրահապատ մեքենաները պետք է հասնեն Լհհաստան 2022 թվականին: Դրանք կլինեն «M1A2 Abrams SEPv3» մոդիֆիկացիայի տանկեր:

Հիշեցնենք, որ 2019-ի վերջին ամերիկյան իշխանությունները հաստատեցին Լեհաստանին 32 «F-35» ռազմական ինքնաթիռների վաճառքը: 2020թ․ նոյեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը մտադիր է Լեհաստանի Պոզնան քաղաքում ամերիկացի զինվորների տեղակայման համար հենակետ ստեղծել: Հաստատությունը ներառելու է պահեստներ, զորանոցներ, ուսումնական համալիրներ և անօդաչու թռչող սարքերի բազաներ: Ներկայումս Լեհաստանի տարածքում կա Միացյալ Նահանգների բանակի շուրջ 5 հազարանոց անձնակազմ, որի անդամները հերթափոխ են կատարում տարբեր ռազմական օբյեկտներում:

377